ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Էրդողանին հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության անթույլատրելիության մասին

Թուրքական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Ինչպես հաղորդում է Aysor.am-ը՝ հղում կատարելով կրեմլի մամուլի ծառայությանը, կողմերը մտքեր են փոխանակել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության համատեքստում։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է ցանկացած գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք կարող են հանգեցնել լարվածության էսկալացիային։

Կողմերը հայտնել են, որ հետաքրքրված են կոնֆլիկտային իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ, բանակցությունների միջոցով։

Պուտինն ու Էրդողանը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով։

Նրանք նաև նշել են, որ ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, ինչը կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովորուրդների շահերից, չունի այլընտրանք։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: