ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիք. Խնդիրը ձևաչափը չէ, այլ ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունը

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել  Ամերիկայի Ձայնին՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրացումների շուրջ, հայտնում է Panorama.am։

«Բոլոն անհանգստացած են այն ամենով, ինչին ականատես ենք։ Երկրներում առկա են բավարար խնդիրներ ու շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո։ Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց։ Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառլալիքները պարզապես չեն սահմանափակվում այդ գոտիով»,-ասում է Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությանը։

Ուորլիքը կարծում է, որ այս պահին առկա է հիասթափության բարձր մակարդակ Հայաստանում ու Ադրբեջանում, մասնավորապես Ադրբեջանում, որը որոշակի հույսեր ուներ, նույիսկ լավատեսություն Հայաստանում իշխանության փոփոխության հետ, ուստի նոր բանակցություններ սկսվեցին Ադրբեջանի նախագահի ու ՀՀ վարչապետի միջև։

«Արդեն երկու տարի է անցել, և մենք տեսնում ենք, որ խաղաղ բանակցությունները ոչինչ չեն տալիս, քանի որ մեծացնում է հիասթափության մակարդակն ինչպես Ադրբեջանում ու նաև Հայաստանում, ինչը մեծացնում է զինված հակամարտության հնարավորությունները»,-ասում է Ուորլիքը, հավելելով, որ չի տեսնում որևէ կողմից որևէ զիջում, խաղաղ գործընթացն առաջ տանելու պատրաստակամություն։

Ուորլիքը նշում է, որ ցանկացած խաղաղ գործընթաց 100 տոկոսով չի բավարարի ոչ մի կողմից, անհրաժեշտ է բանակցային գործընթաց, որտեղ բոլորը կճանաչեն խաղաղության արժեքի կարևորությունը՝ շարունակական հակամարտության փոխարեն։

Անդրադառնալով բախումներից հետո Մինսկի խմբի համանախագահությանը, նրան ուղղված քննադատություններին Ուորլիքն ասում է, որ քննադատությունը միշտ եղել է։

«Ես շատ ուրախացա, երբ տեսա ՌԴ ԱԳ փոխնախարարի դրական հայտարարությունը, որը խաղաղ կարգավորման ու բանակցությունների կոչ էր անում։ Դա նաև ամրապնդեց այն ուղերձը, որ Մինսկի խմբի երկրները պետք է շարունակեն ակտիվ լինել և ներգրավված։ Համանախագահներն այս հարցում պետք է լինեն առաջատարի դերում»,-ասում է Ուորլիքը։

Նախկին համանախագահը նշում է, որ խնդիրը ձևաչափը չէ, այն կարելի է փոխել, ներգրավել նոր բանակցողների։ Խնդիրն այն է, որ այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների և ժողովուրդների քաղաքական կամքը։

«Մինչ այժմ մենք դա չենք տեսնում։ Ինձ անհանգստացնում է, որ մերձենալու փոխարեն, երկու երկրներում էլ տրամադրություններն ավելի կոշտ են դառնում։ Կարծում եմ, որ այդ հիասթափությունն ավելի է մեծացնում հակամարտության հնարավորությունը, որ խնդրի միակ լուծումը ռազմական ճանապարհով է ու պատերազմով։ Սա շատ ցավալի է, քանի որ դա միակ միջոցը չէ խնդիրը լուծելու համար։ Առկա է դիրքորոշման կարծրացում»,-ասում է Ուորլիքը։

Ուորլիքը նշում է, որ երբ դեռ ինքը համանախագահ էր, խոսում էին Մադրիդյան սկզբունքների և կարգավորման այն սկզբունքների մասին, որոնք կարգավորման հիմքում պետք է լինեին։

ԱՄՆ նախկին համանախագահի մտավախությունն այն է, որ չկա քաղաքական կամք, որը վերաբերում է թե Ադրբեջանի նախագահին, թե ՀՀ վարչապետին։

«Հակամարտության սրացումը, հատկապես հակամարտության գոտուց դուրս, չափազանց վտանգավոր է, և երկու երկրներն էլ կարող են շատ բարձր գին վճարել»,-ասում է Ուորլիքը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: