ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

Parstoday.com

Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Այս դիրքորոշումը հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։

Խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարը նշել է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել, ու և հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», - ասել է Լը Դրիանը։

Նա նշել է, որ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է։



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: