ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտ. «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդես

Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») բացվել է «Գունավոր կարանտին» խորագրով նկարչական ցուցահանդես. այն նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

 «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   ցուցահանդեսի  կազմակերպիչ,  «Արմատներ»   կենսակենտրոնի  տնօրեն  Սարինե  Հայրիյանն  ասել  է, որ   միջոցառմանը մասնակցել է    մինչև  16  տարեկան   20   երեխա:
Նրա  խոսքով՝   հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ    երեխաների   պաշտպանության   միջազգային  օրն    այս  տարի  անց  է  կացվել   արտակարգ   իրավիճակում,  փորձել  են    նոր  մոտեցմամբ   տոնն   արժևորել: 
«Պարտադիր պայման ենք համարել  այն   հանգամանքը, որ   երեխաներն  առանց  որևէ  մեկի  միջնորդության   իրենց   նկարներում   ներկայացնեն   Նոր  կորոնավիրուսի   տարածման   շրջանում  իրենց  զգացողությունները, ինչ  են  հասկանում  համաճարակից,   ինչպես  են   պայքարում  դրա  դեմ և այլն: Երեխաների  մի  մասը  տեսակետներ է արտահայտել  նկարների     բովանդակության  մասին:  Ցուցահանդեսը  ոգևորիչ  էր   երեխաների  համար, քանի  որ  նրանք  ինչ-որ   կերպ   կտրվել  են  իրենց  առօրյայից  և    օրը   դարձրել   յուրահատուկ: Այս  կերպ   փորձել  ենք   նոր    շունչ   հաղորդել   մշակութային  կյանք»,-մասնավորապես  ասել  է  Ս. Հայրիյանը՝  նշելով, որ  նախաձեռնությունն  իրականացնելիս      ձեռնարկվել  են  բոլոր  կանխարգելիչ  միջոցները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: