ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպման վերաբերյալ հայկական կողմը տեղեկություն չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպման վերաբերյալ հայկական կողմն այս պահին տեղեկություն չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը:

«Այժմ գլխավոր խնդիրը հայ-ադրբերջանական սահմանին բավական լարված մնացող իրավիճակը լիցքաթափելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական որոշումների ակտիվացումը»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, բայց այն կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: