ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը և Թուրքիան ելնում են դիվանագիտական լուծման անայլընտրանք լինելուց՝ ի շահ Երեւանի ու Բաքվի. ՌԴ ԱԳՆ

Իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ ընդունեցին իրավիճակի վերջին սրումը մեր բարեկամական Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով»,- ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է News.am:

Զայցևը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցևը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի և հայ գործընկերների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցները, ինչպես նաև քննարկումները թուրքական կողմի հետ Անդրկովկասում և մասնավորապես ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակի վերաբերյալ:

«Փոխադարձաբար արձանագրելով իրենց լուրջ մտահոգությունը տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ Ռուսաստանը և Թուրքիան ելնում են առկա հիմնախնդիրների այլընտրանքային քաղաքական և դիվանագիտական ​​լուծումների բացակայությունից միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է նա:

«Մենք վճռական ենք շարունակել գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ միասին աշխատել լարվածության նոր փուլի կանխման, Անդրկովկասում տիրող ընդհանուր իրավիճակի կայունացման և Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ»,- եզրափակել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: