ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ-ն՝ թուրքական կործանիչների Հայաստանի սահմանին մոտենալու լուրերի մասին

Հայաստանի օդային իրադրության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով Avia.pro-ի հրապարակմնաը։

Հիշեցնենք, որ այս կայքը գրել էր՝ թուրքական F-16 կործանիչները թռիչք են իրականացրել Հայաստանի մայրաքաղաքից այնպիսի հեռավորություն վրա, որի դեպքում հնարավոր է օդային հարված հասցնել։

Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 2-ին։

«Մի քանի ժամ առաջ թուրքական կողմն իրականացրել է հերթական շատ վտանգավոր պրովոկացիան՝ ուղարկելով F-16 կործանիչներն ուղիղ Երևանի ուղղությամբ»,- գրում է կայքն ու մանրամասնում, որ  երկու մարտական ուղղաթիռները եղել են Երևանից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի  ռազմաօդային զինված ուժերում ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է։

Կործանիչները վերադարձել են, ըստ աղբյուրի, ակնհայտ է, որ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելու սցենար։

Ըստ աղբյուրի, թուրքական մեկ զույգ կործանիչ էլ թռիչք է իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում, սակայն դրանով սադրանքը չի վերջացել, Հայաստանի սահմանների մոտ նկատվել են Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն չորս ուղղաթիռներ, որոնք մոտեցել են Հայաստանի սահմանին, սակայն չեն խախտել սահմանը՝ գիտակցելով, որ զինվորականներն ահապաղ կրակ կբացեն ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ուղղաթիռների ուղղությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: