ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը իսլամական խալիֆաթի վերականգնման բացահայտ կոչ է անում․ FAI

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացահայտորեն կոչ է անում վերականգնել իսլամական պետությունը, հայտարարել է Frontier Alliance International (FAI) առաքելության նախագահ Դալթոն Թոմասը:

«Թուրքիայի նախագահը բացահայտորեն կոչ է անում վերականգնել Իսլամական պետությունը, վերականգնել իր հին սահմանները և նվաճել Երուսաղեմը: Երբ աշխարհը արթնանա կորոնավիրուսային քնից, մենք կբախվենք հարություն առած խալիֆաթի հետ»,- գրել է Թոմասը:

Անցյալ ամիս Էրդողանը ոչ միանշանակորեն հայտարարեց, որ սուրբ Սոֆիայի տաճարը բաց է մահմեդականներին երկրպագելու համար: Իր վերջին խոսքում Էրդողանն ասել էր, թե «Սուրբ Սոֆիայի հարությունը» «ոչ միայն մահմեդականների, այլև ուրիշների... բոլոր վիրավորվածների, ճնշվածների և շահագործվածների հույսի կրակի վերածնունդն է», փոխանցում է news.am-ը:

Թոմասը իրադարձությունների զարգացումը որակել է որպես աշխարհիկ Թուրքիայի ոչնչացում:

«Սա իսլամական վերածնունդ է, որը տեղի է ունենում Թուրքիայի ներսում: Սա աշխարհիկ Թուրքիայի ոչնչացումը, ապամոնտաժումը և ապակառուցումն է, որը երկիրը վերադարձնում է իր սկզբնական ձևավորմանը՝ որպես իսլամական պետություն, որը վերահսկում է Մերձավոր Արևելքը»,- ասել է նա:

Խալիֆաթը իսլամական պետություն է՝ խալիֆի ղեկավարության ներքո: 400 տարվա ընթացքում՝ 1517-1924 թվականներին, խալիֆը նստած էր Ստամբուլում, մինչ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը վերացրեց այդ պաշտոնը, հայտնում է The Washington Post-ը:

Թեև Էրդողանն ընտրվում է ժողովրդավարական ճանապարհով, նա իրեն պահում է որպես տիրակալ և չի հանդուրժում եվրոպական աշխարհիկությունը:

Թոմասն ասել է, որ FAI-ն շատ քննադատաբար է վերաբերել ինչպես Օբամայի, այնպես էլ Թրամփի վարչակազմին` Մերձավոր Արևելքում Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները ընդլայնելու և հանդուրժելու համար, ինչը բոլոր առումներով ջիհադ է:

«ԱՄՆ Պետդեպարտամենտում կան մարդիկ, ովքեր շատ ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, ովքեր շատ նվիրված են Մերձավոր Արևելքում Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններին՝ հանուն իրենց շահերի: Սա լուրջ խնդիր է»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: