ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը վերաինտեգրման առաջնային աջակցության պետծրագրի մասին տեղեկատվություն է հրապարակել

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»: Այդ մասին նշվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտանական էջում:

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝

տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, որը վերաբերում է միաժամանակ հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (տեղեկատվությունը հասանելի է Ծառայության կայքում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով;

բնակվարձի փոխհատուցում, որը վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին:

Բոլոր նրանք, ովքեր վերադարձից հետո կարիք ունեն ստանալու իրավական և սոցիալական տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների, ընթացիկ վերաինտեգրման ծրագրերի և դրանց շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, կարող են դիմել ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018) կամ այցելել Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: