ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր պարենի պակասի դեմ պայքարի համար

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին,  օգոստոսի 11-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել Է, որ Լիբանանում կարող Է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել Է, որ ավելի վաղ հանրապետություն Է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող Է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»: Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռներ պարենով բեռնված արդեն ժամանել են Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան: Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին:

Պայթյունի ալիքից ոչնչացվեցին կամ վնասվեցին տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթեւան: Զոհվեց առնվազն 154 մարդ, տուժեց շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Բուն նավահանգիստը, որով անցնում Էր Լիբանանի ներմուծման ավելի քան 75 տոկոսը, այժմ չի գործում:

Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման ախատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: