ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի ավելի քան 500 000 քաղաքացի կորոնավիրուսի շրջանում պետությունից փոխհատուցումներ է ստացել

eurasianet

Վրաստանում 515 495 քաղաքացի պանդեմիայի շրջանում պետությունից փոխհատուցումներ է ստացել, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:

Օգոստոսի 10-ի տվյալներով՝ Վրաստանի առողջապահության նախարարության պորտալում գրանցվել է 251 690 քաղաքացի, որոնք հավակնում են փոխհատուցում ստանալ: Նրանցից 171 801-ն արդեն միանվագ օգնություն է ստացել 300 լարիի (100 դոլար) չափով: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 51,5 մլն լարի (գրեթե 17,2 մլն դոլար):

Պետությունից փոխհատուցում ստանալու համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է օգոստոսի 1-ին:

Վերջերս Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբեր 300 լարիի չափով միանվագ օգնություն կստանան նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր ամբողջությամբ չեն բավարարել կառավարության սահմանած պահանջները՝ գրանցման ժամանակ ոչ լիարժեք լրացված փաստաթղթեր ներկայացնելով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: