ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

TikTok-ն ԱՄՆ-ի արգելքի պատճառով կարող է անհետանալ հավելվածների խանութներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված արգելքի պատճառով չինական TikTok վիդեոհավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից և կորցնել իր գովազդատուներին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան փաստաթուղթը, որը հայտնվել է լրատվական գործակալության տրամադրության տակ:

Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է չինական TikTok-ի գործունեության և ֆինանսավորման առանցքային ասպեկտների խախտման հնարավորությունը` տվյալների գաղտնիության անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:

«Արգելված գործարքները կարող են ներառել, օրինակ, TikTok-ի հասանելիության համաձայնագրերը հավելվածների խանութներում... TikTok-ում գովազդի գնումը և սպասարկման պայմանների ընդունումը` օգտագործողի սարքում TikTok հավելվածի ներբեռնման համար»,- նշվում է փաստաթղթում:

Սպիտակ տան փաստաթղթին ծանոթ աղբյուրը Reuters-ին հաստատել է դրա իսկությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: