ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան բողոքի 2 նոտա է հղել Բելառուսին

Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի երկու նոտա է հղել Բելառուսի իր գործընկերներին` պահանջելով տեղեկություն տրամադրել Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ուկրաինացիների մասին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային:

«Ուկրաինան կառուցողական երկխոսության է տրամադրված Բելառուսի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ կոշտ կերպով պաշտպանելու ենք Բելառուսում Ուկրաինայի քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրա վերաբերյալ ոչ ոքի մոտ թող որևէ պատրանք չլինի»,-հայտարարել է Կուլեբան:

Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բելառուսի իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում ձերբակալված ուկրաինացիների մասին, և հյուպատոսը հերթով այց է կատարում քաղաքացիների ժամանակավոր պահման վայրեր` տեղեկանալու ուկրաինացիների գտնվելու վայրի մասին:

«Մենք անհապաղ հյուպատոսի հանդիպումն ենք պահանջում այդ ձերբակալված անձանց հետ»,-ընդգծել է նախարարը:

Կուլեբան հայտարարել է նաև, որ իրենք պահանջում են ազատ արձակել ձերբակալված ուկրաինացիներին` նրանց հայրենիք վերադարձնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: