ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը կարող է խաղաղության համաձայնագիր կնքել արաբական աշխարհի ևս մի երկրի հետ. Ջարեդ Քուշներ

VoA

Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է «շատ լավ հնարավորության» մասին առ այն, որ Իսրայելը և արաբական աշխարհի ևս մի երկիր առաջիկա երեք ամսվա ընթացքում կհայտարարեն խաղաղության համաձայնագրի մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Ավելի վաղ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել էին հարաբերությունների վերականգնման մասին:

«Ես իսկապես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք»,- ասել է Դոնալդ Թրամփի փեսան, ով ԱՄՆ նախագահի  ներկայացուցիչն է Մերձավոր Արևելքում, երբ նրան հարցրել են` կարո՞ղ է արդյոք նման ևս մեկ բեկում լինել առաջիկա 90 օրվա ընթացքում` մասնավորապես Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածում:

Նա Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքված համաձայնագիրը բնութագրել է որպես «իրադարձություն, որը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացմանը», և նշել է, որ «մենք հույս ունենք, որ մյուս երկրները կսկսեն նույնն անել»:

Քուշները հերքել է պնդումներն այն մասին, որ պաղեստինցիները սառն են վերաբերվել այդ լուրերին` «դրանք բավականին կանխատեսելի արձագանք անվանելով, որը իրենք տեսնում են կրկին ու կրկին»:

ԱՄԷ-ն դարձել է արաբական երրորդ երկիրը, որը լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ ունի Իսրայելի հետ` Եգիպտոսից և Հորդանանից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: