ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ նշված երկրներից բոլորի հետ Հայաստանն ունի տարբեր մակարդակների, բայց շատ լավ հարաբերություններ:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ, ի դեպ, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։ Մենք բավականին արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում։ Բացի այդ, մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ համագործակցություն, սակայն Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, նույնքան լավ հարաբերություններ՝ Միացյալ Նահանգների հետ։
«Մենք խնդիրներ չունենք` կապված Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների հետ։ Եվ մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ մեր ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: