ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Օրակարգում իրավիճակն է Լիբիայում և Սիրիայում:

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է լիբիական ճգնաժամի խնդրին։ Կրկին ընդգծվել է հակամարտող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը կրակի կայուն դադարեցման ևԲեռլինյան համաժողովի որոշումների ու ՄԱԿ ԱԽ 2510 բանաձևի համաձայն ուղիղ բանակցությունների գործարկման ուղղությամբ։

Քննարկվել է Սիրիայում իրավիճակը՝ շեշտադրում կատարելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համակարգման մասին՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ ռուս-թուքական համաձայնությունների կատարման շահերի շրջանակում, առաջին հերթին 2020 թվականի մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի Սոչիի Հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել այլ հրատապ միջազգային հարցերի, մասնավորապես՝ մերձավորարևելյան կարգավորման հարցերին։

Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ներառյալ առևտրատնտեսական կապերի զարգացումը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Անկարայի և Ստամբուլի, ինչպես նաև Թուրքիայի հանգստավայրային շրջանների հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը՝ Վլադիմիր Պուտինը շեշտել է Թուրքիայում գտնվող ռուսաստանցի քաղաքացիների սանտիրահամաճարակային անվտանգության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում նշվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանը հակազդելու ոլորտում ճյուղային գերատեսչությունների գծով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, այդ թվում՝ կապված Ռուսաստանում այս հիվանդության կանխարգելման համար պատվաստանյութի գրանցման հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: