ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի նախագահը դեմ է պայթյունի պատճառների միջազգային հետաքննությանը

Լիբանանի նախագահ Միշել Աունը  դեմ է արտահայտվել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելուն: Դրա փոխարեն նա հնարավոր է համարել արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը գործընթացին:

«Մեր Սահմանադրությունը պահանջում Է, որ մեր դատական համակարգն ինքը հետաքննի ներքին խնդիրները: Դա չի բացառում ֆրանսիացի, ամերիկացի և այլ երկրների հետաքննիչների ներկայությունը, որոնք արդեն օգնում են մեր ոստիկանությանը»,-ասել Է նա Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Խոսելով պայթյունի պատճառների մասին՝ Աունը կրկին նշել է, որ չի բացառում վարկածներից ոչ մեկը, թեև առավել հավանականը դժբախտ պատահարն Է:

«Բազմաթիվ լիբանանցի վկաներ պնդում են, որ պայթյունից ոչ շատ առաջ ինքնաթիռներ են տեսել: Նրանց անհրաժեշտ Է լսել, նույնիսկ եթե նրանք, հնարավոր Է, մեծ վստահություն չեն ներշնչում»,-ընդգծել Է Աունը:

Աունը նաև կտրականապես հերքել Է այն վարկածը, որ պայթյունը տեղի Է ունեցել «Հըզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստում, ինչն իր հերթին կհանգեցներ ավելի խոշոր պայթյունի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: