ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են. Սերժ Սարգսյան

Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է Aysor.am:

«Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, վարկաբեկող մտքեր են հայտնում, դա ունենում է շատ խորը հետևանքներ՝ և ոչ միայն այդ պահին: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է, անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից», - նշեց բանախոսը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը, մինչև ապրիլյան իրադարձությունները, Ռուսաստանից ստացել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն և դրա համար չի վճարել:

«Այսպիսի պարագաներում խոսել այն մասին, թե Ռուսաստանի գիտությամբ և հրահրմամբ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմը, սխալի արդյունք է: Չի կարելի նման հայտարարություններ անել: Ապագայում նման մոտեցուներ չպետք է թույլ տրվեն: Որևէ մեկը, բացի Հայաստանից, «Իսկանդեր» չունի: Սա վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ», - իր խոսքը հարցով եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: