ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը Դդմաշենի կամրջի վերանորոգման համար 12,5 մլն դրամ կհատկացնի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջով երթևեկության անվտանգության ու անընդհատության ապահովման համար: Ըստ հիմնավորման՝ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։

Ըստ նախարարի՝ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: