ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, գործադիրը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքում, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնավորման համաձայն՝ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես՝ կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում։

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին: Նախագծերով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից: Առաջարկվող փոփոխություններով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Առաջարկվում է նաև սահմանել նորմ, որի համաձայն ՀՀ կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է նախագծի կարևորությունը հատկապես տարածքային համաչափ զարգացման առումով և նշել, որ այն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:

Հարցի առնչությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում, մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է մի շարք դիտարկումներ: Քննարկման արդյունքում որոշվել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ կներկայացնի թեմային առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: