ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ ԱրայիկՀարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին:
Երկրի ղեկավարը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել որակի չափորոշիչների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությամբ և շահագործման ժամկետներով:
Նախագահի հանձնարարականի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու զուգահեռ մայրուղու Ստեփանակերտ-Ասկերան հատվածն ամբողջությամբ ունենալու է գիշերային լուսավորվածություն: «Ծրագիրը գործարկվելու է առաջին անգամ և դառնալու է շարունակական: Որակապես նոր երկիր կառուցելու մեր կամքն ու ցանկությունը գերիշխող են, և Արցախն աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնելու մեր նպատակը կյանքի ենք կոչելու միասին: Ես այդ օրվան հավատում եմ»,- ասել է Հանրապետության նախագահը:
Ասկերան քաղաքում նա այցելել է նաև 18-րդ դարում կառուցված «Մայրաբերդ» պատմական ամրոց, որը պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել ինչպես նախորդ դարերում, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Նախագահը նշել է, որ նախատեսված և լրացուցիչ աշխատանքներն ավարտելուց հետո այն զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջկենտրոնի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: