ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Շախմատի ընտրանին մեկնարկում է առցանց Օլիմպիադայում

Մեկնարկում է շախմատի առցանց Օլիմպիադայի թոփ դիվիզիոնի խմբային փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդամմբ` թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 թիմեր, որոնք բաժանված են 4 խմբերի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ 

Ըստ վիճակահանության՝ Հայաստանի հավաքականը հանդես կգա С խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մորոկկոյի, Ալժիրի․ Եգիպտոսի, Խորվաթիայի և Թուրքիայի թիմերը։ 

Խմբային փուլը կկայանա օգոստոսի 21-23-ը։ Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամով 18։00-ին։ 

Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.12.2021
17°  30° 
07.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: