ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսություն Իրադարձային Սպորտ Մամուլի տեսություն Medicine Life Ռուսաստանն ակտիվ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ. Լավրով

mid.ru

Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մեկտեղ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд»-ին տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին գրանցված էսկալացիան 1994թ-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ լուրջ խախտումն է եղել, փոխանցում է Tert.am:

«Ելակետային դրդապատճառ է նաև աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը վերականգնելու սահմանային հին անցակետերից մեկը, որը 15 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի էներգակիրներ արտահանող խողովակաշարերից, մեկի մոտ զգալի անհանգստություն է առաջացրել, մյուսների մոտ՝ չհիմնավորված պատասխան արձագանք և, արդյունքում, հակամարտության թեժացման «կայծը» բռնկվեց՝ հնարավոր բոլոր անկանխատեսելի հետևանքաների սպառնալիքով»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է նաև, որ ռուսական կողմն առաջին իսկ օրեից ակտիվ աշխատել է իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ նաև հուլիսի 16-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական անդորր է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: