ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքում. կբարեկարգվեն փողոցներ, կլուծվի վթարային շենքերի բնակիչների խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին շրջայց է կատարել Ստեփանակերտի մի շարք թաղամասերում:

Երկրի ղեկավարը հանդիպել է Մարտունի 26 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների հետ: Նա նշել է, որ հանձնարարական է տվել ամենակարճ ժամանակահատվածում լուծել մայրաքաղաքում և հանրապետության այլ համայնքներում վթարային բոլոր շենքերի հարցը: Նախագահի խոսքով՝ շենքի բնակիչների բնակարանային խնդիրը վերջնական լուծելու համար պետական բյուջեից կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ: Մինչ այդ նրանք կարող են տեղափոխվել վարձով բնակարաններ, որոնց վարձավճարները կտրամադրի պետությունը:
Բնակարանների տրամադրման համար հիմք է հանդիսանալու համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումը: Ըստ այդ որոշման՝ կառավարությունը հնարավորություն է ունենալու համապատասխան սենյակների քանակով բնակարան կամ համապատասխան գումարի չափով փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին: Նախագահը նշել է, որ բացառվելու են լրացուցիչ գումարներ ստանալու նպատակով կատարված կեղծ գրանցումները: Հանձնաժողովը զբաղվելու է նաև մայրաքաղաքի մնացած բոլոր վթարային շենքերի գույքագրմամբ, որոնց հետ կապված խնդիրներն լուծումներ կստանան՝ ըստ հերթականության:

Շահինյան, Ամիրյան, Շիրազ, Հովհաննեսյան փողոցների բնակիչների խնդիրը թաղամասի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագահի հանձնարարականի համաձայն՝ 2021թ.-ին պետական բյուջեով նշված բոլոր փողոցները կբարեկարգվեն և կասֆալտապատվեն:

Շրջայցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: