ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի հավաքականը շախմատի օնլայն օլիմպիադայում ջախջախել է Թուրքիայի թիմին

ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը ջախջախիչ առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ 4,5։1,5 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի անդամների խաղերին, Երևանի Շախմատիստի կենտրոնական տանը հետևել է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է News.am-ը:

Հաղթանակ տարան Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Ոչ ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը։ Գաբրիել Սարգսյանը զիջեց մրցակցին։  Մինչև այդ, առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով զիջել բուլղարացիներին։

C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 3 հաղթանակ և ունի 6 թիմային միավոր։ Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան ու Բուլղարիան տարել են երկուական հաղթանակ և ունեն 4-ական միավոր։

Օգոստոսի 22-ին կանցկացվի ևս երեք տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին ևս երեք տուրով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: