ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանում «լողացող հյուրանոց» կկառուցվի

Վանի Արտամեդի (թուրք․ անվանումը՝ Էդրեմիթ) քաղաքապետարանի ներկայացրած «Լողացող հյուրանոցի» նախագիծը հաստատվել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարության կողմից։ 2 միլիոն թուրքական լիրա արժեցող սույն նախագծի համաձայն՝ նավի վրա մի եռահարկ հյուրանոց կկառուցվի։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական «Դենիզ Հաբեր» լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ «Արևելաանատոլիական զարգացման» գործակալության՝ Վան և Թուրքիայի ևս 3 նահանգների վերաբերյալ ներկայացրած 7 նախագծեր հաստատվել են վերոհիշյալ նախարարության կողմից։

Նախատեսվում է, որ նավի վրա կառուցվելիք այդ եռահարկ «Լողացող հյուրանոցում» սենյակների հետ մեկտեղ կգտնվեն նաև ռեստորան, սրճարան և սրահներ։ Արտամեդի քաղաքապետ Իսմաիլ Սայը հույս է հայտնել, որ այդ նախագծի շնորհիվ տվյալ շրջանում զարկ կտրվի զբոսաշրջության զարգացմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: