ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 24-ին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգն (Marianne Clark-Hattingh) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հաջորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին և այդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Զրուցակիցները քննարկեցին կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվեցին երեխաների խնամքի, կրթության շարունակականության ապահովման հարցերը՝ որպես զարգացման առանցքային նախապայմաններ: Անդրադարձ կատարվեց նաև առավել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների՝ ներառյալ սահմանամերձ բնակավայրերի երեխաների պաշտպանության խնդիրներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: