ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում փլատակների տակից դուրս է բերվել բնակչի դին

Երևանի Ռայնիսի փողոցում մասնակի փլուզված շենքի փլատակների տակից դուրս է բերվել քաղաքացու դին, հայտնում է Panorama.am։ 

«Փլատակների տակից դուրս բերվեց երրորդ տուժածը, որը մահացած էր։ Փրկարարները նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա։ Ամբողջովին փլատակի  տակ էր մնացել։ Հավանաբար քնած էր եղել, քանի որ մահճակալի հատվածները քանդեցին»,- լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նա երրորդ հարկի բնակիչն է եղել։ Տղամարդը 56 տարեկան էր։ 

Նախարարը նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկություններով, պետք է հենց երեք մարդ մնացած լինեին փլատակների տակ, որից երկուսին ավելի վաղ դուրս էին հանել։ Տուծաժները հոսպիտալացվել էին։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ 

Հիշեցնենք՝  ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: