ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՀ նախագահը տեսակապով քննարկում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ու հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին տեսակապով զրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ու միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
Նախագահը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքի հայկական գաղթօջախներում՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը ոչ միայն պահանջված են, այլև ունեն կենսական նշանակություն: Անդրադառնալով միության՝ Ստեփանակերտում կառուցվող կենտրոնին՝ նախագահ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ այն նոր կամուրջ է հանդիսանալու համագործակցության առկա կապերի ամրապնդման համար:
ՀԲԸՄ պատասխանատուները նախագահին տեղեկացրել են, որ, Արցախում գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և վերաբնակեցման ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, միության կողմից ուսումնասիրվում է Արցախի փոքր ու միջին ձեռնարկատիրության էկոհամակարգի ներուժը՝ այդ ուղղությամբ նոր ծրագրեր մեկնարկելու նպատակով։
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զրուցակիցներին շարունակական և սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ Արցախի իշխանությունները պատրաստ են գործադրելու բոլոր ջանքերը առկա ներուժն առավելագույնս իրացնելու համար:
Քննարկումներին մասնակցում էր ԱՀ նախագահի խորհրդական, Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: