ԵՐԵՎԱՆ -13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

ՌԴ գլխավոր դատախազությունն հիմքեր չի տեսնում Նավալնու թունավորման վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար

DW

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն առայժմ հիմքեր չի տեսնում Ալեքսեյ Նավալնու թունավորման վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին նշված է գերատեսչության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունից ընդգծել են, որ մինչ հիմա հաստատված չէ որևիցե տվյալ, որը կվկայեր Նավալնու նկատմամբ դիտավորյալ հանցավոր գործողությունների իրագործման մասին։ Հայտարարվել է նաև նախնական ստուգման անցկացման մասին՝ նշելով, որ այդպիսի ստուգումը ստանդարտ է ավիաուղևորների հետ տեղի ունեցած լուրջ պատահարների դեպքում։

Գլխավոր դատախազությունից նաև հայտնել են, որ դիմել են Գերմանիայի արդարադատության մարմիններին՝ իրավական օգնության խնդրանքով, գերմանական կողմին խնդրել են տրամադրել Բեռլինից Նավալնուն բուժող բժիշկների բժշկական եզրակացություններով փաստաթղթերը։ Գերատեսչությունից ընդգծել են, որ Գերմանիան արդեն պատրաստակամություն է հայտնել այս հարցում համագործակցելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ
-13 C°
 
-11°  -2° 
24.01.2021
-7°   
25.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: