ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել՝ պետք է դեռ պարզենք. Դավիթ Տոնոյան

«Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել», Ազգային ժողովում  լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝  պատասխանելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի  վերաբերյալ հարցերին, հայտնում է Panorama.am։

«Մեր նախնական գնահատականն այն, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ արդեն տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - նշեց նախարարը։

Նրա խոսքով, այս պահին հայկական կողմի պահանջն առնվազն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից այց կատարելն է հայ զինծառայողին, որն այս պահին, ըստ իր տեղեկությունների, չի կատարվել։

Դ.Տոնոյանն նաև ասաց, որ հարուցվել է կամ կհարուցվի քրեական գործ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: