ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթարյանը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ և շնորհակալություն հայտնել «Արսենալին» ու Վենգերին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում անցած մրցաշրջանն անցկացրեց վարձակալությամբ։ Նրա տրանսֆերն այլևս չի պատկանում Լոնդոնի «Արսենալին», որը շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլիստին, փոխանցում է News.am։

«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու և ինձ վստահելու համար։

Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի և Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։

Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը և երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: