ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհազորում կկարողանան ներգրավվել նաև իգական սեռի ներկայացուցիչները. Բալայան

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Այս մասին սեպտեմբերի 1-ին կայացած ասուլիսում նշեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` շեշտելով, որ ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով:

«Որևէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: