Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Արցախի Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։
1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը:
Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում։ Մեր ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները և իր արժանի տեղը գրավելու ժամանակակից ազգերի ընտանիքում։
Սա մեր իղձերի իրականացման և հնարավորությունների իրացման իսկապես պատմական ժամանակաշրջան էր, որի կարևորությունը շատ լավ էինք գիտակցում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։
Անկախության հռչակումը դարձավ այն արագացուցիչը, որի միջոցով Արցախում մարմին առավ ինքնիշխան պետականությունը։ Այսօր՝ 29 տարի անց, Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է՝ շնորհիվ այն պայքարի, որը մղվում է համահայկական ուժերով, շնորհիվ այն հաղթանակի, որը կերտվեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միասնությամբ, շնորհիվ այն կամքի, որն առաջնորդում է արցախցիներին և այսօր էլ նրանց հաջողությունների գրավականն է։
Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոս նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անկախ ու ազատ Արցախի, երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց առողջությունը և բարեկեցությունը նվիրաբերեցին այդ նպատակին։
Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնության առանցքը։ Որպես ժողովուրդ՝ հայերիս համար յուրաքանչյուր ձեռքբերում Արցախում մի քար է մեծ հայկական աշխարհի վերականգնվող պատին։ Ուստի մեր միտքն ու ջանքը, մեր գործն ու խոհը պետք է ուղղված լինեն Հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելուն, մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն։
Այս գիտակցումը պետք է բարձրագույնը լինի յուրաքանչյուրիս մեջ, որովհետև Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։
Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 6,17 կմ/ժ