ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցած տարիներին Արցախն ապացուցել է իր կարողությունը. ԱԳՆ խոսնակ

«Այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունն ու ինչպես նաև ստանձնելու միջազգային պարտավորություններ՝ հատկապես  ժողովրդավարության ու մարդու իրավունքների առաջ մղման ուղղությամբ»,- հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով լրագրողների հետ հանդիպումը սկսեց Արցախի  Հանրապետության հռչակման օրվա առթիվ շնորհավորանքովհայտնում է Panorama.am։

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, Արցախի ժողովուրդը ժողովրդավարության ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում ու նախ և առաջ խաղաղ գործընթացում։

«Լիազորել է նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման ու բարգավաճման համար ներքին ու արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Ա. Նաղդալյանը։

ԱԳ նախարարության խոսնակը հավաստեց, որ արցախցի իրենց գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն տարբեր մակարդակներով, պատրաստակամ են ձեռնարկել շարունակական քայլեր այդ համագործակցության զարգացման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: