ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հաստատվել է COVID-19-ի չորս նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 3-ի դրությամբ հատատվել է կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

Վարակակիրներից երկուսը Իվանյան համայնքից են, մեկը՝ Մարտակերտ, մեկն էլ Ստեփանակերտ քաղաքից: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որոնցից 265-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 32, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 56 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 158 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: