ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձնանց մեջ կան գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանեց, որ ոչ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:

Ավելի վաղ, Նաղդալյանը հայտնել էր, որ այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ:  Այդ անձնանցից 886-ը դիվանագիտական ծառայության մեջ ներգրավված դիվանագետներ են և կցորդները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, 129-ը Ազգային ժողովի պատգամավորները, 93 պետական պաշտոնատար անձինք: 2018թ․ մայիսից մինչև օրս տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: