ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիան և Կոսովոն վերահաստատել են ԵՄ հովանու ներքո ընթացող հարաբերությունների կարգավորման երկխոսությանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին այսօր համատեղ հայտարարություն են ընդունել՝  Բրյուսելում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բոլերի հետ կայանալիք բանակցությունների նախաշեմին: Այն հրապարակվել է ԵՄ պաշտոնական կայքում:

Վուչիչը և Հոթին Բրելին վերահաստատել են, որ «առաջնակարգ նշանակություն են տալիս ԵՄ-ին ինտեգրմանը և Բելգրադ - Պրիշտինա երկխոսության վրա աշխատանքի շարունակմանը Եվրամիության աջակցությամբ, որն իրենց եվրոպական ուղու հանգուցային տարրն Է»,- ասված Է փաստաթղթում:

«Նրանք նաև պարտավորվել են կրկնապատկել իրենց ջանքերը Եվրամիության հետագա համապախասխանության ապահովման ուղղությամբ՝ իրենց հանձնառություններին համապատասխան»,- նշված Է հայտարարության մեջ: 

Կողմերը նաև ընդգծել են, որ սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում ստորագրված տնտեսական հարաբերությունների նորմալացման համաձայնգիրը կարող Է կարևոր ավանդ ունենալ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների նորմալացման գործում ընդհանրապես: «Այդ առնչությամբ վերջերս Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերը, որոնք հիմնված են ավելի վաղ երկխոսության շրջանակում երկուստեք ավելի վաղ ընդունված հանձնառությունների վրա, կարող են օգտակար ավանդ ներդնել հարաբերությունների նորմալացման համապարփակ, իրավաբանորեն պարտադիր համաձայնության հասնելու գործում»,- նշված Է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: