Տեղին չէ տնտեսության անկմանը զուգահեռ հարկեր ու պարտադիր վճարներ ավելացնելը

Շարունակվում է Հայաստանի տնտեսության անկումը` պայմանավորված կորոնավիրուսի առաջացրած տնտեսական ճգնաժամով: Պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը` ՏԱՑ-ը, ընթացիկ տարվա հունվար- հուլիս ամիսների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,7 տոկոսով: Միայն հուլիսը 2019թ.-ի հուլիսի նկատմամբ նվազել է 10.2 տոկոսով:
Բավական բարձր անկում է գրանցել շինարարության ոլորտը` հունվար-հուլիսին նվազելով 22,6 տոկոսով: Մտահոգիչ են առևրի շրջանառության ու ծառայությունների ծավալի անկումները, որոնք մեր երկրի համախառն ներքին արդյունքում միասին ունեն ամենամեծ մասնաբաժինը` կեսից ավելին: Առևտրաշրջանառությունը, մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11 տոկոսով, ծառայությունների ծավալը`9,3 տոկոսով:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ փոքր աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրությունը` 1,3 տոկոս: Չի բացառվում, որ սա տեղի է ունեցել ի հաշիվ ներմուծման ծավալների կրճատման, որը կազմել է 13,7 տոկոս: Կրճատվել է նաև արտահանումը` 6,4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ կրճատվել է 11,3 տոկոսով:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս տարվա վերջին ամիսներին տնտեսությունում որոշակի աշխուժություն նկատվում է: Օրինակ ՏԱՑ-ն այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել է 9,7 տոկոսով: Ցուցանիշը աճ է գրանցել նաև հունիսին` մայիսի համեմատ` 14,8 տոկոսով, ինչը ենթադրում է, որ տնտեսական գործունեության սահմանափակումների որոշ մեղմացումներն իրենց դրական արդյունքն են ունեցել: Այս պարագայում հարց է առաջանում` որքանո՞վ է արդարացված գործունեության նոր սահմանափակումների կամ խստացումների ներդրումը, երբ համաճարակի դեմ պայքարում տնտեսական սահմանափակումներն առաձնապես մեծ արդյունավետություն չգրանցեցին:
Միևնույն ժամանակ, զուգահեռ առերեսվում ենք այլ իրողության հետ: Մակրոտնտեսական կիսամյակային ցուցանիշները տնտեսության համար խիստ մտահոգիչ պատկեր են ցուցադրում: Մենք դեռ չունենք գործազրկության իրական պատկերը, չունենք գյուղատնտեսության ոլորտի պաշտոնական վիճակագրությունը: Այս պարագայում, որքանո՞վ են տեղին մեկը մյուսին հաջորդող որոշումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք եղած ճգնաժամային իրավիճակում ավելացնելու են մարդկանց ֆինանսական բեռը. գույքահարկի բարձրացում, առանց կատալիզատորների մեքենաների համար տուգանքներ, ուսման վարձերի բարձրացում, ավտոճանապարհների համար պարտադիր վճարներ:
Արդյո՞ք մակրոտնտեսական վիճակագրությունում միջին անվանական աշխատավարձի տողում արձանագրված փոքր դրական փոփոխությունը հիմք է հադիսանում ենթադրելու, որ վերոնշյալ գործողություններն ինչ-որ կերպ կարելի է համարել օբյեկտիվորեն հիմնավորված:
Նշենք, որ միջին անվանական աշխատավարձը 2020թ.-ի հունվար-հուլիսին ավելացել է 5 տոկոսով, այն էլ առավելապես ի հաշիվ պետական ոլորտի` 7,7 տոկոս (ոչ պետականը` 3,5 տոկոս):
այլ նյութեր այս թեմայով
- 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի...
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված...
- Ի՞նչ է ենթադրում դրամի վաճառքը Մոսկվայի բորսայում Միաժամանակ, չենք կարող շրջանցել որոշակի ռիսկերը: Դրանց թվում, առաջին հերթին, ինչ-որ փուլում արևմտյան ածանցյալ...
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
- ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում կառավարության ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:
-
22:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին
-
22:09
Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին
-
21:40
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
-
21:09
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
-
21:01
ԱԺ խորհուրդը որոշել է վաղը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ անել
-
20:32
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը հույսը դնում է բոլոր երկրների անվերապահ հնազանդության վրա
-
19:01
Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
-
18:29
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
-
17:27
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
-
17:00
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
-
16:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Էրդողանի և Բայդենի հանդիպումը կայացել է Մադրիդում
-
15:15
Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում
-
15:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
-
14:46
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
-
14:22
Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ
-
14:02
Հունվարրի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան
-
13:20
1,5 տարի ունենք լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
-
13:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
-
12:15
Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
17:02
Բայդենի վարչակազմում տարաձայնություններ կան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ․ ԶԼՄ
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4,63 կմ/ժ