ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բեռլինը «բլեֆ» է անում. Զախարովան՝ Նավալնու գործի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի հայտարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Բեռլինը կներկայացնի բոլոր տվյալները՝ ինչպես Բունդեսվերի լաբորատոր հետազոտությունների արդյունքները, այնպես էլ որոշ «վկայություններ», որոնք ունի Գերմանիայի ԱԳՆ-ը:

«Լաբորատորիային հաջողվել է ապացուցել բլոգերի կենսաբժշկական նմուշներում թունավոր նյութերի առկայությունը: Այդուհանդերձ, գաղտնիության նկատառումներից ելնեով, մենք չենք կարող որևէ տեղեկություն տրամադրել կիրառված մեթոդների և պրոցեդուրաների մասին»,-օրերս հայտնել է Գերմանիայի ԶՈւ դեղագիտական և թունաբանական ինստիտուտը:

«Ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը, երբ, ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ինֆորմացիա է փոխանակվում «Շարիտե» կլինիկայի, Բունդեսվերի լաբորատորիայի, բրիտանական Փորթոն-Դաուն լաբորատորիա, ինչպես նաև բուլղարական հաստատությունների միջև: Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտնել է, որ կան ապացույցներ, որ ՌԴ-ն կապ ունի տեղի ունեցածի հետ: Եվ դա շատ լուրջ հայտարարություն է, և Գերմանիան չի կարող որևէ տեղեկություն թաքցնել: Բեռլինի ակնկալում ենք բոլոր առկա տվյալների տրամադրում: Սպասում ենք Գերմանիայի դեսպանին ԱԳՆ-ում: Ժամանակն է բացել քարտերը:Բեռլինը բլեֆ է անում՝ սպասարկելով կեղտոտ քաղաքական քաշքշոցը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: