ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա Վեհափառն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին

Սեպտեմբերի 9-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին տեղեկանում ենք Վեհափառի ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեկ ամիս առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին և դրանից հետո ՀՀ կողմից ցուցաբերված օժանդակությանը Լիբանանի ժողովրդին և մասնավորապես հայ համայնքին:

Վեհափառը ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող իրավիճակը և տարվող աշխատանքները, ինչպես նաև գնահատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ  կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին։

Հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին և աշխատակիցներին։ Իսկ Սիրիայի դեպքում, օժանդակություն է տրվելու նաև կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: