ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 746,21 դրամ ԱՐԾԱԹ - 379,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 702,61 դրամ

Գախարիա. Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիք է սկսվում

Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիք է սկսվում, սակայն խուճապի համար պատճառներ չկան: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վերջին 3 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ՝ 3 օր առաջ 45, նախօրեին՝ 44, իսկ այսօր՝ 57: Փետրվարի սկզբից երկրում վարակվել է 1830, ապաքինվել 1334 պացիենտ՝ վարակվածների 73 տոկոսը:

«Ինչպես և ենթադրվում էր, սկսվել է երկրորդ ալիքը: Մենք այն ակնկալում էինք աշնանը, և հենց աշնանն այդ պրոցեսը սկսվեց: Կարևորն այն է, որ խուճապի համար պատճառներ չկան, իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է»,-ասել է Գախարիան:

Գախարիայի խոսքով՝ համավարակի առաջին իսկ օրերից կառավարությունը գործել է «արագ և ժամանակին»:

«Օրինակ, առաջին օրերին, մեր առողջապահական համակարգն անցկացրել է օրական 150 ՊՇՌ թեստ: Այսօր անցկացվում է միջինում 6-7 հազար թեստ, և շուտով հնարավորություն կլինի անցկացնել օրական 10 հազար թեստ»,-նշել է վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 7 կմ/ժ
25 C°
 
16°  27° 
26.09.2020
15°  27° 
27.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: