ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը հրաժարվում է Թուրքիային գործընկեր համարել

Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս մեր գործընկերը չէ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ շեշտելով, որ Անկարայի վերաբերյալ Եվրոպայի վերաբերմունքը պետք է ավելի միասնական և պարզ լինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հասկանալի է, որ Թուրքիան այլևս գործընկեր չէ այս տարածաշրջանում», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որը ժխտում է Հունաստանի օրինական իրավունքները: Մակրոնը նշել է նաև, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական հորատման մեթոդներն անընդունելի են:

«Թուրքիան բազմապատկում է սադրանքները, որոնք վայել չեն մեծ պետությանը», - ասել է նա:

«Մենք ՝ եվրոպացիներս, պետք է վճռական և ուժեղ լինենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ, քանի որ վերջինիս պահվածքն անընդունելի է», - ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ ԵՄ սահմանած կարմիր գծերը պարզ են. հարգանք ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ, միջազգային իրավունքի հարգում, բոլոր միակողմանի գործողությունների դատապարտում. «Մեր ցանկությունն է խուսափել որևէ սրացումից...։ Թուրքիան այսօր պետք է հստակեցնի իր մտադրությունները»,- ասել է Մակրոնը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: