ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՏՀ խորհուրդը հայկական տրանսպորտային միջոցների խնդրի հետ կապված լուծում է գտել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը՝ հղում կատարելով ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությանը: 

Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև:

«Հանձնարարվել է Հայաստանին և Ղրղզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ:

Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք  ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով , քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։

Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց:

Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին: Միության երկրները պատրաստակամություն են հայտնել փոխանակել այդպիսի տեղեկատվություն այժմ ՝ նախքան կառավարություններում համապատասխան ընթացակարգեր անցնելը»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: