ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ. Էրդողանն սպառնացել է Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ խնդիրների է բախվելու, եթե հակադրվի Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով 1980թ․-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 40-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է vz.ru-ն: 

Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ լինի Անկարայի նկատմամբ:

«Հե՛յ, Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է՝ գործ չունենաս թուրք ժողովրդի և Թուրքիայի հետ: Դու նույնիսկ Ֆրանսիայի պատմությունը չգիտես։ Դուք Ալժիրում սպանեցիք մեկ միլիոն մարդու, իսկ Ռուանդայում` 800 հազարի: Նախ սովորիր այս դասերը, նախքան դրանք մեզ սովորեցնելը», - ասել է Էրդողանը:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 15 կմ/ժ
20 C°
 
16°  27° 
22.09.2020
15°  27° 
23.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: