ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին  հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցերը և ուղենշելու համագործակցության հեռանկարները: 

«Հայ ժողովուրդը պատմամշակութային ամուր կապերով է միահյուսված Եգիպտոսին և արաբական աշխարհին, որոնց հետ անցել է համատեղ պատմական մի մեծ ուղի: Հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության և իրական բարեկամության վառ արտահայտություն են», - նշեց նախարարը:

Երկուստեք ընդգծվեց հայ համայնքի պատմական ներդրումը Եգիպտոսի պետական և հասարակական կյանքում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ եգիպտահայ համայնքը հանդիսանում է երկու երկրներն իրար կապող կամուրջ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության կուտակված զգալի ներուժն ու զարգացման դինամիկան՝ ընդգծելով երկկողմ բազմաոլորտ օրակարգի հարստացմանը միտված քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Որպես հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվեցին դեղագործության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: 

Բազմակողմ համագործակցության առումով նախարարները կարևորեցին միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության շրջանակներում ավելի սերտ և հետևողական շփումներն ու փոխադարձ աջակցությունը։ 

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման կարևորությունը և  միջազգային համագործակցության դերն անդրազգային սպառնալիքների չեզոքացման գործում, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Նախարարներ Մնացականյանը և Շուքրին կրոնական խմբերի պաշտպանությունն առանձնացրեցին որպես համագործակցության կարևորագույն ոլորտ միջազգային ասպարեզում։

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ:

ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: