ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն այցելել է Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն. քննարկվել են հայկական գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները

Արձակուրդում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաև գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում և հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաև կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:

Քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: