ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը սպառնացել է Իրանի հարձակման դեպքում «1000 անգամ ավելի մասշտաբային» պատասխան տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով նախօրեին ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ, Twitter-ում հայտարարել է, որ Իրանի ցանկացած հարձակման դեպքում ԱՄՆ-ի պատասխանը «1000 անգամ ավելի մասշտաբային կլինի», փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ Իրանը ԱՄՆ-ի դեմ սպանություն կամ այլ հարձակում  է ծրագրում՝ ի պատասխան ահաբեկիչների առաջնորդ Սոլեյմանիի սպանության։ ԱՄՆ-ի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը 1000 անգամ ավելի մասշտաբային պատասխան կստանա»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ։

ԱՄՆ կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Պրետորիայում Իրանի դեսպանատունը ներգրավված է դավադրության մեջ, իսկ Մարքսին ի սկզբանե տեղյակ են պահել իրեն սպառնացող վտանգի մասին։

Նշվում է, որ հնարավոր է՝ սպանության համար հենց Լանա Մարքսն է ընտրվել, քանի որ վերջինս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի ընկերն է։

Ավելի ուշ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանի դեմ մահափորձ իրականացնելու Թեհրանի մտադրության մասին պնդումներն անհիմն են:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում: Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: