ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախության տոնի բոլոր միջոցառումները կցուցադրվեն վիրտուալ տիրույթում և հեռուստատեսությամբ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասը համավարակով պայմանավորված՝ կցուցադրվի վիրտուալ տիրույթում և հեռուստատեսությամբ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի խոսքերին:

Սեպտեմբերի 21-ին տոնական հաղորդումներ կցուցադրվեն Առաջին ալիքի եթերով. ծրագրում ՀՀ մարզերում նկարահանած համերգներ են, հետաքրքիր պատմություններ և այլն։

Քաղաքացիները ժամանակի միջով վիրտուալ ճամփորդության, ինչպես նաև Հայաստանի ամենագողտրիկ անկյունները տեսնելու հնարավորություն կունենան։ «Զվարթնոց» պատմամշակույթային արգելոց-թանգարանում կկազմակերպվի «Մեր ժամանակներն հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն կանցկացվի հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:

Սեպտեմբերի 21-ին Առաջին ալիքի եթերով կցուցադրվի 11 համերգ: Արվեստասեր հանրությունը կարող է վայելել Նարեկ Հախնազարյանի ելույթը Աժդահակի գագաթից, Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի և «Մենուա» բենդի ելույթները՝ Երերույքի տաճարից, Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի ելույթները՝ Սարդարապատից:

Եթերում իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Կլինեն նաև երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Վերջում «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից հեռուստադիտողը կբացահայտի հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: