ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն  ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի և Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է:

Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաև՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար:

Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար և հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի և բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար և Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն և եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 6 կմ/ժ
3 C°
 
  11° 
07.03.2021
   
08.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: